«Ժողովուրդ». 43.3 տոկոսով բարձրացել են նաև բենզինի և դիզելային վառելիքի գներն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն են բարձրացել: Այս մասին է վկայում նաև պաշտոնական վիճակագրությունը: ArmLur.amը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 0.8 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը մեկ ամսում թանկացել է 1.1 տոկոսով:
Բայց եթե դիտարկենք մեկ տարվա վիճակագրությունը, ապա կարձանագրենք հետևյալը՝ 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 43.3 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 50.4 տոկոսով: Այսօրվա դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 500 դրամով, Պրեմիումը՝ 520 դրամով: Տեղեկացնենք, որ Սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վարորդին բենզալցակայաններն առաջարկում են 620 դրամով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխարհում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունվարի 10-ի դրությամբ կազմել է 1 դոլար 22 ցենտ կամ 591 դրամ: Օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 394 դրամ, Ղազախստանում՝ 226 դրամ, իսկ Ռուսաստանում այն արժեցել է 333 դրամ: Փաստորեն, ԵԱՏՄ անդամ համարվող Հայաստանը միակն է, ուր բենզինը բարձր գին ունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան