
Հոնկոնգի օդանավակայանը կարգելի 150 երկրների և տարածաշրջանների ուղևորների տարանցումը
Հոնկոնգի միջազգային օդանավակայանը հունվարի 16-ից մեկ ամսով դադարեցնում է ուղևորների տարանցումը, որոնք ժամանում են COVID-19-ի բարձր ռիսկով վայրերից՝ 150 երկրներից և տարածաշրջաններից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«COVID-19-ի խիստ վարակիչ «Օմիկրոն» շտամի տարածումը վերահսկելու նպատակով 2022 թվականի հունվարի 16-ից մինչև փետրվարի 15-ը ուղևորափոխադրումները և տարանցումը Հոնկոնգի միջազգային օդանավակայանով կդադարեցվեն բոլոր նրանց համար, ովքեր 21 օրվա ընթացքում այցելել են A խմբի երկրներ և տարածաշրջաններ»,- ասված է օդանավակայանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ներկայումս «Ա» խումբը ներառում է ավելի քան 150 երկիր և տարածաշրջան, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ճապոնիան, Հնդկաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը։