Ֆինանսների նախարարությունը ոչ պատշաճ պատասխան է ներկայացրել. Մեսրոպ Առաքելյան
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատերազմի հետևանքով իրականացրած սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի հատվածը տեղի է ունեցել բացառապես մեր նախարարության տիրույթում և «Հայաստան» Համահայկական հիմնադրամից ուղիղ ֆինանսավարում չի ստացել»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարցրեց, թե ո՞րն է տրամաբանությունը, որ հիմնադրամից գումարները եկել են կառավարության պահուստային ֆոնդ, այնտեղից փոխանցվել են Արշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղից էլ մեխանիկորեն փոխանցվել է Արցախի Հանրապետության կառավարությանը:
Նախկին նախարարը հայտնեց, որ խնդիրներ չէին լինի, երթ հիմնադրամից միանգամից ֆինանսավորումը փոխանցվեր Արցախին, բայց գումարների ծախսման նման ընթացքը որոշել էր ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Թադևոս Ավետիսյանը նշեց՝ ֆինանսների նաախարարությունը քննիչ հանձնաժողովին ներկյայացրել է տեղեկանք, որում գրված է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից արցախցիներին 4 ամսվա համար 68 հազարական դրամ վճարելու համար ծախսվել է 7 մլրդ 607 մլն դրամ, իսկ կառավարության համապատասխան որոշման մեջ ասվում է, որ այդ ծրագրով նախատեսված է 7 մլրդ 548 մլն դրամ, այսինքն՝ 59.4 միլիոնով պակաս է օգտագործվել:
Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ Ֆինանսների նախարարությունը ոչ պատշաճ պատասխան է ներկայացրել և նկատեց, որ հնարավոր է ծրագրի իրականացման ընթացքում շահառուների թիվը փոխվել է և ծրագրից գումար է մնացել, որը հետագայում փոխանցվել է բյուջե կամ այլ ծրագրերով է օգտագործվել:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» հիմնադրամի 52.7 մլրդ-ի դիմաց դրվող ծախսերն ուղղակի գործնականում հնարավոր չի լինելու բացահայտել. Ջանջուղազյան
- Արժի անդրադառնալ ՀՀ նախագահի կողմից քննիչ հանձնաժողովին դեռևս չարձագանքելու հարցին.Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում