Քանի դեռ Դադիվանքի հոգևորականներն այստեղ են ապրում, աղոթում, այն մերն է. Ներսես աբեղա Հարությունյան
«Հենց այս պահին պատուհանից նայում եմ մինչև պատերազմը հայկական եղած գյուղին, որն այժմ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է: Քաղաքացիական անձինք չկան այնտեղ. միայն զինվորականներ են… Կարծում եմ, որ Դադիվանքի մասին խոսելիս մի քիչ պետք է դուրս գանք զգայական ընկալումների մակարդակից, քանի որ այդ մակարդակում ծառայության նման պայմանները, մեղմ ասած, հեշտ չեն: Կղզիացած կենսակերպով, չորս կողմից սեղմված, շատ փոքր տարածություն, որն անգամ քայլելու համար հարմար չէ»,- «Հայ զինվորի» հետ զրույցում ասել է Դադիվանքում իր հոգևոր ծառայությունն իրականացնող Ներսես աբեղա Հարությունյանը։
Նա նշել է, որ Դադիվանքն ավելի ճիշտ գաղափարական, խորը իմաստային արժեք ունի իրենց համար. «Այն Արցախի մանրակերտն է այն իմաստով, որ եթե համբերություն ունենանք, եթե գիտակցենք դրա արժեքը, չլքենք ու ապրենք, դրանով է նա դառնում մերը, ինչպես երկիրն է մերը, քանի դեռ մենք այնտեղ ապրում ենք, չենք լքում այն: Քանի դեռ Դադիվանքի հոգևորականներն այստեղ են ապրում, այստեղ են աղոթում, այն մերն է: Դադիվանքն ինձ համար մեծ ու կարևոր գաղափար է այն իմաստով, որ այն նաև մանրակերտը, խորհրդանիշն է մեր այսօրվա իրականության»:
Ներսես աբեղա Հարությունյանը նաև ուղերձ է հղել Դադիվանքից. «Որպես ուղերձ, որպես հաղորդագրություն Դադիվանքից… Երբ ինձ հարցնում են՝ ինչպիսի՞ն է Դադիվանքը հիմա, այս պահին, ես պատասխանում եմ՝ Դադիվանքն այսօր գիտական ու ստեղծագործական դրախտ է հոգևորականի համար, որ կարող է գալ ու իսկապես ապրել այդ բերկրանքը, ունենալ ստեղծագործելու կամ գիտական աշխատանք գրելու գերագույն հաճույքը: Ես համոզված եմ, որ մեր Հայրենիքի նկատմամբ էլ պատրաստված է ու սպասվում է այս վերաբերմունքը սեփական երկրի ու նրա առաքելության հանդեպ:
Մեր Հայրենիքը մի օր պիտի դառնա գիտական ու ստեղծագործական դրախտ: Մենք ունենք այդ ներուժը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Դադիվանքի ելքն ու մուտքը մշտապես եղել է վերահսկողության տակ. Արցախի թեմի առաջնորդ
- Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
- Հայ հոգևորականները երեք ամիս է չեն կարողանում մուտք գործել Դադիվանք․ Հայր Ներսես
- Դադիվանք հայ ուխտավորների մուտքը խոչընդոտելու միջադեպի մասին Արցախի ՄԻՊ-ը կտեղակացնի միջազգային հանրությանը
- Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը
- Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս
- Տեր Վահրամ. Այս եկեղեցականներն են պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը
- «Դադիվանքից՝ Երևան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան