Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 մլն բնակիչ ներգրավվել է ձմեռային մարզաձևերում
Չինաստանի կառավարությունը հասել է իր նպատակին: Այն է՝ Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 միլիոն բնակչի ներգրավել ձմեռային մարզաձևերում։ Այդ ծրագիրը 2022թ. ձմեռային մարզահանդեսը հյուրընկալելու հետ մեկտեղ, ղեկավարության համար մարզական առաջնահերթ խնդիրն է եղել, գրում է ՀԱՕԿ-ը։
Վերջին տարիներին Չինաստանը օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն օգտագործել է որպես ձմեռային մարզաձևերի արագ զարգացման հնարավորություն:
ՉԺՀ-ի սպորտի գլխավոր վարչության տվյալների համաձայն, Չինաստանում ձմեռային մարզաձևերով զբաղվողների թիվը հասել է 346 միլիոնի:
2020թ. ավարտին հանրապետությունում արդեն գործել է 654 սահադաշտ, 803 փակ և բաց լեռնադահուկային հանգստավայր։
Չինաստանի բնակչությունը 1,41 միլիարդ է։
Պեկինը կդառնա աշխարհի միակ քաղաքը, որը հյուրընկալում է և՛ ամառային, և՛ ձմեռային օլիմպիական խաղեր։