ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են քարտով կանխիկացնել կենսաթոշակն առանց միջնորդավճարի
Համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման՝ 2022թ. հունվարի 1-ից Հայաստանի բոլոր քաղաքներում մինչև 75 տարեկան և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող քաղաքացիներին կենսաթոշակը վճարվում է միայն անկանխիկ եղանակով:
Բանկից մանրամասնում են, որ ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic կամ Mastercard Standard քարտ՝ կենսաթոշակային տարիքի հաճախորդները կունենան հասանելիություն իրենց դրամական միջոցներին 24/7 ռեժիմով՝ կանխիկացնելով իրենց կենսաթոշակը զրոյական միջնորդավճարով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների լայն ցանցի միջոցով՝ 206 բանկոմատ՝ տեղակայված ՀՀ ողջ տարածքով:
Սպասարկելով երկրի կենսաթոշակային տարիքի հաճախորդների ավելի քան 35%-ին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովում է իր հաճախորդներին առավելապես հարմար սպասարկում և վճարում է կենսաթոշակները սեփական միջոցների հաշվին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը: Ամանորյա տոների նախօրեին կենսաթոշակը փոխանցվում է հաճախորդներին դեկտեմբերի 31-ին։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է հատուկ ավանդատեսակ՝ «Սոցիալական» ավանդ` գումար՝ սկսած 10 հազ ՀՀ դրամից, ժամկետ՝ 60-365 օր, տարեկան տոկոսադրույք՝ 4․75%-7․6% (տարեկան եկամտաբերություն՝ 4․76%-7․58%):
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ Միասնական սոցիալական ծառայության մոտակա տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկն, առանց հաճախորդի մասնաճյուղ այցելելու, Միասնական սոցիալական ծառայությունից ստացված տվյալների հիման վրա բացում է քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից հաճախորդը ստանում է կենսաթոշակը քարտին:
Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը կիրականացնեն հեռահար
- ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է օնլայն վճարել գույքահարկը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար
- Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում
- Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ
- Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան