Հայաստանում պղնձի խտանյութի և մոլիբդենի արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 345 հազար 332.0 տոննա պղնձի խտանյութ, ինչը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.2%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է վիճակագրական կոմիտեից, նույն ժամանակահատվածում՝ հունվար-նոյեմբերին, 19.3%-ով նվազել է ցինկի խտանյութի արտադրության ծավալը՝ կազմելով 9 հազար 690 տոննա:
Վիճակագրության համաձայն՝ 2021 թ-ի 11 ամիսներին 9.7%-ով նվազել է նաև մոլիբդենի (20 521.0 տոննա), 49.2%-ով տուֆի (44 446.7) արտադրությունը։
Դրան զուգահեռ, նախորդ տարվա հունվար-նոյեմբերին 10.1%-ով աճել է ֆեռոմոլիբդենի արտադրությունը, իսկ քարի արտադրությունն ավելացել է 2 անգամ՝ կազմելով 82 034.2 տոննա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից արտահանվող ապրանքախմբերում առաջին հորիզոնականում հանքահումքն է
- Ինչի հաշվին է Հայաստանի արտահանումն աճում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում