Խաղաղապահների միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին. ԱՀ ԱԱԾ
Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայությունից։
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ երեկ Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հայտնել էր, որ Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել էր ռուս խաղաղապահներին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել Արցախի 69-ամյա բնակչին
- Արցախի բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱՀ ԱԱԾ
- Ադրբեջանցիների կողմից առևանգված Սեյրան Սարգսյանի դիակի վրա հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ. ԱՀ ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին