ԵԱՀԿ նախագահը մտադիր է փետրվարի կեսերին այցելել Մոսկվա
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն ծրագրում է փետրվարի կեսերին այցելել Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին շաբաթ օրը լեհական մամուլի գործակալությանը հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով, Ռաուն նախ կայցելի Ուկրաինա և ԱՄՆ։
«Եվ հաջորդ ամսվա կեսերին, ամենայն հավանականությամբ փետրվարի 15-ին, ԵԱՀԿ նախագահը կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մոսկվա այցը ԵԱՀԿ նախագահի համար նորմալ ընթացակարգ է, քանի որ Ռուսաստանը այդ կազմակերպության ամենակարևոր անդամ երկրներցի մեկն է»,- ասել է մամուլի քարտուղարը։
Ռաուն Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հաղորդվում է, որ հնարավոր են նաև նախարարի այլ հանդիպումներ Վաշինգտոնում, սակայն այս այցի մանրամասները դեռ հստակեցված չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում