Ղազախստանի էներգետիկայի նախկին փոխնախարար Ժումաբայ Կարագաևը կալանավորվել է հեղուկ գազի գների բարձրացման համար
Ղազախստանի ֆինանսական մոնիտորինգի գործակալության աշխատակիցները ձերբակալել են էներգետիկայի նախկին փոխնախարար Ժումաբայ Կարագաևին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին շաբաթ օրը հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Մանգիստաուի շրջանի ֆինանսական մոնիտորինգի գործակալության տարածքային բաժնի հետաքննչական խումբը ձերբակալել է Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախկին փոխնախարար Ժումաբայ Կարագաևին, էլեկտրոնային առևտրի հարթակների ղեկավարներին և հեղուկ նավթային գների անհիմն բարձրացմանն առնչվող անձանց»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան