ՄԱԿ. Անհնար է մինչև 2022 թվականի կեսերը երկրի բնակիչների 70 տոկոսին պատվաստել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհի բնակչության 70 տոկոսին մինչև այս տարվա կեսերը հնարավոր չի լինի պատվաստել կորոնավիրուսի դեմ, ինչպես պլանավորում էր ԱՀԿ-ն: Այժմ, ըստ նրա, գլխավոր խնդիրը պետք է լինի օմիկրոն շտամի տարածման կանխումը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Օմիկրոնը ցավալիորեն հիշեցնում է, որ ցանկացած վայրում տարածման կանխումը պետք է լինի օրակարգի առաջնահերթություն: Անցյալ աշնանը ԱՀԿ-ն հրապարակեց ռազմավարություն՝ պատվաստել բոլոր երկրների բնակիչների 40 տոկոսին մինչև 2021 թվականի վերջը և 70 տոկոսին՝ մինչև այս տարվա կեսը: Մենք հեռու ենք այս նպատակներից»,- news.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Գուտերեշը։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ էր արել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը պատվաստել աշխարհի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ առնվազն 70 տոկոսը։ Նրա խոսքով, պետությունների ղեկավարները պետք է արագացնեն COVID-19-ի դեմ բնակչության պատվաստումների տեմպերը։
Հարակից հրապարակումներ`
- Նոր պատվաստումային շարժական կետ է բացվել Հանրապետության հրապարակում
- Ավանեսյանն ու Քերոբյանը միասին են պատվաստվել
- Պատվաստումները 3.8 անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը. Գայանե Սահակյան
- Պատվաստումից հետո COVID-19-ով վարակումը կարող է սուպեր իմունիտետ ստեղծել վիրուսի բոլոր շտամների նկատմամբ
- Ի՞նչ կողմնակի ազդեցություններ են լինում COVID-19-ի դեմ պատվաստումից հետո