Մոսկվայում տեղի ունեցած վթարից տուժածների թիվը հասել է 12-ի
Մոսկվայում մարդատար ավտոբուսի և մեքենայի բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 12-ի, այդ թվում՝ երկու անչափահաս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին։
«Թարմացված տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 12 մարդ, նրանք բժիշկների մոտ հետազոտվում են։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է»,-ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Մետրոպոլիտենի ճանապարհային ոստիկանությունը հայտնել էր, որ վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Միջադեպը տեղի է ունեցել Վարշավսկյան խճուղում՝ 179 տան մոտ, մարդատար ավտոմեքենան եղել է Hyundai մակնիշի։ Վթարի վայրում են ոստիկանության աշխատակիցներն ու շտապօգնության մեքենաները։