
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ի Մոսկվայի հանդիպումը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ասել է, որ դաշինքը ողջունում է հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։
«ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում, և մենք խրախուսում ենք Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրելու հարցում»,-գրել է նա թվիթերում։
«#ՆԱՏՕ-ն ողջունում է այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը հատուկ բանագնացների միջև»,-գրել է նա: