Ուկրաինացի զինվորականները զենք կստանան «անկանխատեսելի իրադարձության» ծրագրի շրջանակներում
Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերը (STO), որոնք տեղակայված են սահմանամերձ շրջաններում, հունվարի 15-ին զենք կստանան։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ այդ մասին Էսպրեսո հեռուստաալիքի եթերում ասել է Գերագույն ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ֆյոդոր Վենիսլավսկին։
Նրա խոսքով, մինչև փետրվար ամբողջ երկրի ստորաբաժանումները զենք կստանան։ Խորհրդարանականի խոսքով՝ այս տեղեկությունը հաստատել են սպառազինման ծառայության հրամանատարությունից։
Վենիսլավսկին նշել է, որ այժմ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողությունների ծրագիր է մշակում «ցանկացած անկանխատեսելի իրադարձության համար»։ Պատգամավորը ափսոսանք է հայտնել, որ 2014 թվականից Կիևի իշխանությունները դա չեն անում։
Ներկայումս տարածքային բրիգադները գտնվում են կազմավորման և ավարտի փուլում, քանի որ դրանք դարձել են Ուկրաինայի Զինված ուժերի առանձին մասնաճյուղեր միայն 2022 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այժմ սպառազինության ծառայությունները նրանց զենք չեն մատակարարել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան