Վիկտորյա Նուլանդ. ԱՄՆ-ն 18 սցենար է պատրաստել Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործողությունների 18 տարբեր սցենար է պատրաստել Ուկրաինայում՝ Արևմուտքի ենթադրած «ռուսական ներխուժման» դեպքում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը շաբաթ օրը բրիտանական Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում։
«Ես չեմ պատրաստվում նախապես խոսել 18 տարբեր սցենարների մասին: Միայն կասեմ, որ մենք և մեր դաշնակիցները պատրաստ են արագ սուր ցավ պատճառել, եթե Ռուսաստանը որևէ ագրեսիվ քայլ կատարի»,-հայտարարել է դիվանագետը:
Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները կարող են տարբերվել միմյանցից։ «Երբեմն մեզ համար ինչ-որ բան ավելի դժվար է, քան Եվրոպայի համար, երբեմն էլ՝ հակառակը»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Ռուսաստանի գործողություններին հնարավոր պատասխանի շուրջ Վաշինգտոնը բանակցություններ է վարում եվրոպացի դաշնակիցների հետ, որը հաշվի կառնի արևմտյան պետությունների բնակիչների շահերը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ուկրաինա «ներխուժման» ժամկետների մասին ԱՄՆ հայտարարություններին
- Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» ժամկետների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին