Տանզանիայում երաշտը սպանել է ավելի քան 62000 կենդանու
Տանզանիայի հյուսիսում գտնվող Մանյարա շրջանում երկարատև երաշտի պատճառով ավելի քան 62 հազար կենդանի է սատկել: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Շիմանջիրո շրջանի խորհրդի ղեկավարի տեղակալ Սենդեու Լայզերի խոսքով՝ երկարատև երաշտի զոհ են դարձել 62 585 կենդանի, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ և այծեր։
Լայզերն ընդգծել է, որ երաշտը ստիպում է անասնաբուծական ֆերմերներին տեղափոխվել այն տարածքները, որտեղ կան արոտավայրերի ջրի և խոտի հարաբերական պաշարներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները