Բքի պատճառով փակ է Գորիս-Երևան ավտոճանապարհը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։
Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունքի մարզի Շինուհայր գյուղում բուք է։
Խցանման պատճառով փակ է Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ հատվածը (Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ), ինչպես նաև փակ է (բքի պատճառով) Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ից։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները