2022 թվականին տնտեսական առումով անբարենպաստ է լինելու Թուրքիայի և Բրազիլիայի համար.Փորձագետ
Ֆինանսական տեխնոլոգիաների և թվային տնտեսության ուսումնասիրության Skolkovo-NES կենտրոնի տնօրեն Օլեգ Շիբանովը «Prime» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ 2022 թվականին աշխարհի որոշ երկրների տնտեսությունները էականորեն կտուժեն։
Նրա խոսքով, համաշխարհային տնտեսության դինամիկայի հիմնական գործոնները կշարունակեն մնալ գնաճը, ապրանքների գները, նյութատեխնիկական ապահովումն ու բերքը։ Այն երկրներից, որտեղ բացասական միտումներ են սպասվում, փորձագետն առանձնացրել է Բրազիլիան և Թուրքիան։
Նա նաև կանխատեսել է, որ աշխարհի խոշոր տնտեսությունների մեծ մասին այս տարի սպասվում է աճ: Շիբանովը խորհուրդ է տվել դիտարկել Գերմանիայի օրինակը, որն արագ ապաքինվում է՝ լավագույնս օգտագործով եվրոգոտու հնարավորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են