Օն-լայն գնում «Վեգայից»՝ վնասված ապրանքներ
Քաղաքացին նամակով դիմել է Panorama.am-ին՝ խնդրելով բարձրաձայնել այն խնդիրը, որի առաջ կանգնել է ու լուծման չի կարողանում հասնել։
Նա հայտնում է, որ Vega-ից օն-լայն գնումներ է կատարել։
«Պատվերի ապրանքներից 2-ը վնասված են։ Պատվերը կատարվել է դեկտեմբերի 31-ին և մինչ այսօր (հունվարի 14) ընկերությունը ժամանակ է սպանում և հրաժարվում է նորմալ ապրանքներ մատակարարել։ Այսօր նույնիսկ ինձ գրեցին, որ պատրաստ են զանգահարել ինձ և փորձել ընդառաջել։ Կարծես առաքել այն ապրանքը, որի համար ես վճարել և սպասել եմ այդքան երկար, նշանակում է ինձ լավություն անել: Մինչ այս պահը չկա շարժ․ ընկերությունը շարունակում է ժամանակ սպանել։
Դեկտեմբերի 31-ից առ այսօր անդադար մեր ժամանակն ու նյարդերը խլել են ու լուծում չկա։ Սա համարել օնլայն ծառայություն, իսկ հարցի հեռակա հնարավոր լուծումն էլ համարել ընդառաջել, մարդկանց խաբել, ուղղակի անընդունելի է»,- Panorama.am-ին ուղարկված նամակում գրել է քաղաքացին։
Ըստ քաղաքացու, նաև կեղծիք է տեղի ունեցել։
«Ավելին։ Ստացման թղթում կեղծել են մայրիկիս ստորագրությունը։ Վեգան մերժեց հատուցել ու որպես ապացույց ուղարկեց ինձ ստացման կեղծ կտրոնը»,- նշել է քաղաքացին՝ տրամադրելով մեզ և կտրոնի, և իր մայրիկի անձնագրում ստորագրության լուսանկաները, ինչպես նաև նամակագրություն սքրինշոթերը։
Վեգայից երեկ երեկոյան քաղաքացուն փոխանցել են, որ կարող է ապրանքները տանել իրենց սպասարկման կենտրոն, քանի որ երաշխիքի մեջ է, կվերանորոգեն։
«Ապրանքը ստանալու պահին չի ստուգվել (ցավոք, մայրս վստահել է, սխալվել), իրենք էլ որևէ թուղթ չեն առաջարկել ստորագրելու։ Միայն երաշխիքի թուղթն են տվել, որը, երեկ տեսանք, նույնպես ստորագրված չէ»,- ասում է քաղաքացին։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի