Ջոկովիչն Ավստրալիայում ձերբակալվել է. ԶԼՄ-ներ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին, ում Ավստրալիայի վիզան կրկնակի չեղարկվել է, ներգաղթի հարցերով ոստիկանությունը ձերբակալել է դատարանի որոշման համաձայն։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է CNN-ը։
News.com.au-ի փոխանցմամբ, մարզիկը շաբաթ գիշերը կանցկացնի կալանքի տակ՝ չբացահայտված վայրում: CNN-ը գրում է, որ Ավստրալիայի իշխանություններն ու Ջոկովիչի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ նա գտնվի «գաղտնի վայրում հանրության համար»՝ հանուն թենիսիստի անվտանգության և նրա շուրջ մեդիայի ուշադրությունը բացառելու։
Ջոկովիչը Ավստրալիա է ժամանել Australian Open-ին մասնակցելու հունվարի 5-ին և հաջորդ օրը կալանքի տակ է հայտնվել, քանի որ իշխանությունները համոզված չեն եղել մարզիկի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառների մեջ։
Չորս օր անց թենիսիստը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Ուրբաթ օրը ներգաղթի հարցերով նախարարը որոշել է կրկին չեղարկել մարզիկի մուտքի արտոնագիրը «հանրային շահերից ելնելով»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան