2021-ին ՌԴ քաղաքացիություն հիմնականում ստացել են Հայաստանի, ԱՊՀ այլ երկրների և Ուկրաինայի քաղաքացիները
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ նախորդ տարի ավելի հաճախ են դարձել Հայաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի քաղաքացիները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«2021 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 հազար օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ մոտ 563 հազար մարդ: 2021 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների շրջանում առաջատար են Հայաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի քաղաքացիները»,- ՏԱՍՍ-ի համապատասխան հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից։
Նախարարությունը նաև նշել է, որ 2021 թվականի 11 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 800 օտարերկրյա բարձրակարգ մասնագետ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ մոտ 950 մարդ, 2019 թվականին՝ մոտ 730 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան