Քերոբյան, «թերուս» բառը զգույշ օգտագործի, քրգործ չհարուցեն
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը գտել է միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, որտեղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրանցած արդյունքը շատ թույլ է։
«Գտել եմ միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, որտեղ մեր Քերոբյան-Պերելմանը... այսպես ասած չի փայլում։
Հայաստանի 175 մասնակիցներից ընդհանուր հաշվարկում (արդյունավետությամբ) զբաղեցնում է 163-րդ տեղը։
Լուծված խնդիրների քանակով՝ 171-րդ տեղ, 3 լուծված խնդիր (համեմատության համար առաջին տեղը զբաղեցրել է Վահե Փոլադյանը՝ 34 խնդիր)
Բացարձակ մեծությամբ՝ 339 (համեմատության համար առաջին տեղն է զբաղեցրել Ներսես Սրապիոնյանը՝ 511)
Տոկոսով՝ 17,96% (համեմատության համար առաջին տեղը զբաղեցնում է Արթուր Բարխուդարյանը՝ 93,45%)։
Կարո՞ղ ենք այս տղաներին հրավիրել վարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնների»,- գրել է Ադիբեկյանն ու հրապարակել աղյուսակը։
Ա. Ադիբեկյանի կողմից այս տվյալի հրապարկումը հաջորդել է Քերոբյանի արած գրառմանն ու հրապարակած լուսանկարին։
«Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները (թերուսները) ծաղրում են "սխալ հաշվարկների համար" ։)
Հ.Գ. իմ ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր»,- գրել է Վահան Քերոբյանը։
Ի դեպ՝ Քերոբյանի ղեկավարի կրթությունը թերի բարձրագույն է։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը Քերոբյանին տնտեսական աճ է ապահովում
- Վահան Քերոբյանի պատկերացումները խաղաղության մասին
- Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացնելիս կառավարությունն առաջնորդվեց քաղաքական նկատառումներով. Վահան Քերոբյան
- Հունվարի 3-ի ճանապարհային խցանումները Վահան Քերոբյանի համար տնտեսական ակտիվության ցուցանիշ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին