Ավետիք Իշխանյան. Արդյո՞ք Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ, Հայաստանում երեկ զարմանահրաշ բան է կատարվել՝ դատավորների միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը։
«ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ․․․
Այսօր զարմանահրաշ բան կատարվեց Հայաստանում։Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։Փաստորեն, Հայաստանում, 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում, չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։
Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը, կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։ Բայց, արդյո՞ք, այս 139 դատավորները օրինակ կծառայեն մյուս, գործադիրի հրահանգները հլու-հնազանդ կատարող դատավորների համար։ Եվ, արդյո՞ք, այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը։ Կարծում եմ՝ ոչ։
Ամենայն հավանականությամբ, շուտով կլսենք ՀՔԾ, ԱԱԾ կամ, իբր հակակոռուպցիոն մարմնի հաղորդագրությունը, որ Ալեքսանդր Ազարյանը, կամ նրա մերձավորները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ։
Հիշենք Հրայր Թովմասյանին, Դավիթ Գրիգորյանին և Ռուբեն Վարդազարյանին։ Գլխավոր դատախազ կոչեցյալը կպաշտպանի մեղադրանքը և․․․ Շատ կուզենայի սխալված լինել, բայց սրան պետք է պատրաստ լինել և նման զարգացումների դեպքում ոտքի կանգնել»,- գրել է Ավետիք Իշխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ազարյանը, քանիցս ասել եմ, արդարադատության լեգենդ է ու այլևս Դատավորների միության նախագահ․ Վարդևանյան
- Կարծում եմ՝ դատավորների նկատմամբ բացահայտ ճնշումներ եղել են գործադրի ներկայացուցիչների կողմից. Ալեքսանդր Ազարյան
- Արա Ղազարյան. Հայաստանում բոլոր բանտարկյալների մեջ կալանավորների թիվը 45 տոկոս է
- Ես աջակցելու եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությանը. Զարուհի Նախշքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին