Արաբների մասին թուրք երգչուհու ռասիստական գրառումը հեռացվել է Twitter-ից
Twitter սոցկայքի թուրքական տիրույթում խիստ բացասական արձագանքի է արժանացել թուրք երգչուհի Լեման Սամի կատարած գրառումը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
71-ամյա երգչուհու գրառման թեման օրերս Ստամբուլում կատարցի մի վարորդի կողմից շներին դիտավորյալ կերպով վրաերթի ենթարկելու միջադեպն էր։ Արաբ վարորդի արարքը դատապարտելով՝ Լեման Սամն օգտագործել է «այլանդակ արաբներ» (soysuz Araplar) արտահայտությունը։
«Տարիներ առաջ այս այլանդակ արաբներին (Soysuz Araplar) արձագանքելու համար երկարատև ինքնադատաստանի եմ ենթարկվել, բայց դե հիմա բոլորը հասկացան, թե ովքեր են դրանք»,- գրել է երգչուհին։ Тwitter-ը, սակայն, ջնջել է նրա գրառումը՝ այն համարելով ռասիստական բնույթի։
Կոշտ քննադատություններից հետո Լեման Սամը ևս մեկ գրառում է արել։ Նշել է, որ իր դիրքորոշումը երեխաներին, կենդանիներին, կանաչապատ տարածքները բոլոր վնասողների նկատմամբ նույնն է՝ անկախ նրանց ռասայից և ծագման երկրից՝ պնդելով, որ ինքը չի թիրախավորում որևէ կրոն կամ ռասա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան