Աշոտյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարություններին։
«Ի արձագանք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը և հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի ևՀանրապետականի մասով հայտնում եմ հետևյալը.
1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում «իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։
2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ և անհարկի համեստություն է անում»,- գրել է Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցին ի պատասխանել ասել էր.
«1.Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:
2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:
3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:
4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:
5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն այդ փաստաթղթերը չի հրապարակել, որովհետև գիտի՝ այդ դեպքում Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ ավելի է բարձրանալու. Աշոտյան
- Այդ նրանք են, ովքեր ո՛չ քաղաքականությունից են հասկանում, ո՛չ էլ գործարար միջավայրը բարելավելուց. Սերժ Սարգսյան
- Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ. Սերժ Սարգսյան
- Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին. ՀՀ երրորդ նախագահ
- Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. Սերժ Սարգսյան
- Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները. ՀՀ երրորդ նախագահ
- Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր. Սերժ Սարգսյան
- Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես. Սերժ Սարգսյան
- 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին