Ժիրինովսկին ենթադրում է՝ Նազարբաևը մահացել է, նրան հուղարկավորել են
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրում է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազաբաևը մահացել է։
«Նազարբաևը վաղուց մահացել է ու թաղված է»,-«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ժիրինովսկին։
Այդ եզրահանգմանը նա եկել է, քանի որ Նազարբաևը վաղուց չի երևացել հանրությանը։
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում նա նշել է. «Նազարբաևը մահացել է, նրան թաղել են։ Մուսուլմանները հուղարկավորում են հենց նույն օրը։ Այդպես թաքնվել, ոչինչ չասել ու ո՞ղջ լինել։ Բացառվում է»։
Աղբյուրը հիշեցնում է, որ նման կարծիք «Լենտա.ռու»-ի հետ զրույցում հայտնել էր նաև քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը։ Նրա խոսքով, Ղազախստանի առաջին նախագահի լռությունը երկրում առկա ճգնաժամի համատեքստում խոսում է այն մասին, որ նա արդեն մահացած է կամ անգործունակ։
Հարակից հրապարակումներ`
- Նազարբաևի երկու փեսաները դադարել են գլխավորել ազգային ընկերությունները
- Նազարբարևը Նուր-Սուլթանում է
- Տեսագրվել է Նազարբաևի հուշարձանի քանդման գործողությունը
- Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան