Լուկաշենկոն խոսել է հետխորհրդային հանրապետությունների ընդհանուր սպառնալիքների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղազախստանը բախվել է երկրի ներքին գործերին արտաքին միջամտության փորձին: ԲԵԼՏԱ գործակալության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
«Մենք հասկանում ենք, որ մեր եղբայրական հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները անկախ պետությունների ներքին գործերին արտաքին միջամտության հերթական փորձն է, և այն սպառնալիքները, որոնց բախվել է Ղազախստանը, ընդհանուր են հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի համար»,-ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարն ընդգծել է անկարգությունները կարգավորելու հարցում Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության հաջող ավարտը և ընդգծել, որ այդ գործողությունն ազդանշան է բոլոր նարնց համար, որոնք «սուր են կռում» բելառուս-ռուսական սահմանի պարագծով։