Նազարբաևի երկու փեսաները դադարել են գլխավորել ազգային ընկերությունները
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դստեր՝ Ալիյա Նազարբաևայի ամուսինը՝ Դիմաշ Դոսանովը, լքել է ղազախական KazTransOil պետական ընկերության գլխավոր տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Samruk-Kazyna հիմնադրամի կայքը։
«ԿազՏրանսՕյլ ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի 2022 թվականի հունվարի 14-ի որոշման համաձայն՝ ԿազՏրանսՕյլ ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն (խորհրդի նախագահի) Դիմաշ Դոսանովի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվել են»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Նազարբաևի մյուս փեսան՝ Կայրաթ Շարիպբաևը լքել է «ՔազաքԳազ» (նախկինում՝ «ԿազՏրանսԳազ») ԲԸ ազգային ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը, նա եղել է բաժնետեր։
Ղազախստանի ԶԼՄ-ները Շարիպբաևին համարում են Նազարբաևի ավագ դստեր՝ խորհրդարանի Մեջիլիսի պատգամավոր Դարիգա Նազարբաևայի երկրորդ ամուսինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան