Չինաստանը հանդես է եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու դեմ
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցներին։ Այդ մասին հաղորդում է «ԻՆտերֆաքս»-ը
«Վան Ին ասել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է Իրանի դեմ անօրինական միակողմանի պատժամիջոցներին, քաղաքական մանիպուլյացիաներին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքները և այն համարում է կոպիտ միջամտությունը Իրանի և տարածաշրջանի այլ երկրների ներքին գործերին»,-հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն նախարարի և իր իրանցի գործընկեր Ամիր Աբդուլահիանի հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում։
Վան Ին վերահաստատել է Իրանի հետ համագործակցելու, իրենց հիմնական շահերը պաշտպանելու համար միմյանց աջակցելու, հեգեմոնիզմի և ուժային քաղաքականության դեմ համատեղ հանդես գալու պատրաստակամությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վան Ին ասել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալն է և նրանք պետք է կրեն հիմնական պատասխանատվությունը և հնարավորինս արագ շտկեն իրենց սխալները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները