Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» ժամկետների մասին
Սպիտակ տունը, առանց ապացույցներ ներկայացնելու, «որոշել է» Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության «ներխուժման» ժամկետները: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ Ջեն Փսակիի խոսքով՝ այն կարող է սկսվել հունվար-փետրվար ամիսների կեսերին։
«Մենք անհանգստացած ենք, որ Ռուսաստանի կառավարությունը ներխուժում է նախապատրաստում... Մենք դա տեսել ենք նախկինում, այն մեզ հետ է տանում դեպի 2014 թվականը, երբ դիվերսիոն և տեղեկատվական գործողություններով Ուկրաինային մեղադրեցին իր արևելյան սահմաններին ռուսական ուժերի վրա մոտալուտ հարձակումներ նախապատրաստելու մեջ: Նկատելի է ռուսական ռազմական ակտիվությունը նման ակտիվությունը ռազմական ներխուժումից մի քանի շաբաթ առաջ, որը կարող է սկսվել հունվարի կեսերից փետրվարի կեսերին»,-ճեպազրույցում ասել է Փսակին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է նման ներխուժման պատրվակ ստեղծել։
Դեկտեմբերի վերջին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն ասել էր, որ չի տեսնում Ռուսաստանի Դաշնությյան կողմից լայնամասշտաբ ներխուժման վտանգ, և ռազմական դրություն մտցնելու պլաններ դեռ չկան։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։ Մոսկվան մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրներից ռուսական սահմաններ ռազմական տեխնիկա տեղափոխելու և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թվի ավելացման կապակցությամբ։ Արևմտյան երկրները շարունակում են ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ զենք մատակարարելով Դոնբասում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան