Վրաստանում կարանտինի և ինքնամեկուսացման ժամկետները փոխվել են
Հունվարի 17-ից Վրաստանում փոխվում են կարանտինի և ինքնամեկուսացման կանոնները։ Jnews-ի հաղորդմամբ, առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, պատվաստված\չպատվաստված և կորոնավիրուսով հիվանդացած անձանց համար ժամկետները տարբեր են լինելու:
«Վերջին շրջանում հնարավոր է դարձել և տրվել են համապատասխան միջազգային հանձնարարականներ մեկուսացման/կարանտինի ժամկետների կրճատման վերաբերյալ։ Ժամկետները հետևյալն են. ասիմպտոմատիկ/թեթև դեպքերում դա կլինի 8 օր, ոչ պակաս, քան 24 ժամ ախտանիշների ի հայտ գալուց հետո, և խորհուրդ է տրվում դիմակ կրել մեկուսացմանը հաջորդող 5 օրերին:
Հիվանդության միջին և ծանր ընթացքի դեպքում ժամկետը առնվազն 10 օր է: Ակնհայտ է, որ պետք է լինի զգալի բարելավման դինամիկա վերջին 24 ժամում։ Այս դեպքում ևս, մեկուսացման ավարտից հետո հաջորդ 5 օրում անհրաժեշտ է խստորեն կրել դիմակ»,- ասել է փոխնախարարը:
Ինչ վերաբերում է վարակակիրների հետ շփում ունեցած անձանց, նա տեղեկացրել է, որ այստեղ ևս ժամկետները կրճատվում են: Այն դեպքում, երբ անձը պատվաստված է, ինչպես խթանիչ պատվաստանյութով, այնպես էլ երկու դեղաչափով, երկու շաբաթվա ընթացքում՝ պատվաստումից 90 օր հետո նրանց համար կարանտինը վերացվում է: Հիվանդությունից հետո 60 օրվա ընթացքում կարանտին կարող են չանցնել նաև նորից վարակվածները, բայց պայմանով, որ խստագույնս պահպանվի դիմակ կրելու ռեժիմը՝ վարակված անձի հետ շփվելուց հետո 10 օրվա ընթացքում:
Չպատվաստվածների դեպքում ուժի մեջ է մնում կարանտինը, վարակակիրի հետ շփում ունենալուց հետո 8 օր պետք է կարանտին անցնի և դիմակ կրի առնվազն 9-2 օր
Փոխնախարարի խոսքով, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրվանից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները