«Ֆիզգոռոդոկ» բերված ծանր տեխնիկան խոչընդոտում է թաղամաս մտնող միակ ճանապարհով մեքենաների և հետիոտնի տեղաշարժը
Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ»-ում շինաշխատանքները ժամանակավորապես կասեցված էին` հողի ապօրինի օտարման հիմքերը քննող քրեական գործի շրջանակներում, սակայն դրանք անակնկալ կերպով վերսկսեցին նոյեմբերին, փորման աշխատանքները մեծ ինտենսիվությամբ շարունակվեցին` անտանելի աղմուկ ու անհանգստություն պատճառելով հարակից շենքերի բնակիչներին, այդ թվում` շաբաթ օրերին ևս։ «Ֆիզգոռոդոկ»-ում շինաշխատանքների ընթացքի մասին գրառում է արված «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջում։
«Դրան զուգահեռ` իրավապահ մարմինների ուժերի մեծ կենտրոնացմամբ ընթացք տրվեց բնակիչների հանդեպ ապօրինի հետապնդումներին և նրանց դեմ հարուցված կեղծ գործերին` շարունակական քաշքշուկի ու անհանգստության մեջ պահելով նրանց. մետաղական դարպասների վրա արված գրությունների կամ «պզիկի» գործը կասեցվեց քննիչի կողմից, սակայն ընդամենը մեկ օր անց վերաբացվեց` ըստ մեր տեղեկությունների` ուղղակիորեն դատախազության ցուցումով
Կառուցապատող կազմակերպության գործողությունները շարունակում են խաթարել բնակիչների բնականոն կյանքն ու այս պահին նրանց բերած ծանր տեխնիկան խոչընդոտում է թաղամաս մտնող միակ ճանապարհով մեքենաների և հետիոտնի տեղաշարժը, ամբողջությամբ փակվել է շրջանցող ճանապարհը։
Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ազատության ուղիղ եթերով խոստանալով այցելել թաղամաս և զրուցել բնակիչների հետ, դեռևս չի արձագանքել առարկայական պայմանավորվածության մեր առաջարկներին և չի ներկայացրել հանդիպման օրվա իր առաջարկը։
Հաշվի առնելով նախատոնական և տոնական օրերի զբաղվածությունը` մեր բնակիչներն ուժերը կենտրոնացրել են իրավական պայքարի վրա, սակայն, ինչպես տեսնում եք, անպատժելիությունն ու ապօրինությունները շարունակվում են` իրավապահ մարմինների թողտվությամբ և աջակցությամբ»,- գրված է էջում։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆիզգոռոդոկ»-ում իրավիճակը կրկին լարված է
- «Ֆիզգոռոդոկ» այցելած ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ահազանգել է ոստիկանություն
- «Ֆիզգոռոդոկ»-ի երկու բնակիչ հացադուլ են հայտարարել
- Կառուցապատողը չի պատասխանել մի շարք հարցերի․«Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան