Աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` հատվածներում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- Որոնումներն այսօր արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել․ ԱՀ ԱԻՊԾ
- Վերսկսվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները
- Որոնումները դեռ չեն իրականացվում, Ադրբեջանը թույլ չի տալիս. Հունան Թադևոսյան
- Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել