Ամենագրավիչ դիմակները
Քարդիֆի համալսարանի փորձագետ Մայքլ Լյուիսը, որը մասնագիտացած է դեմքի արտահայտությունների հոգեբանության մեջ, նշել է դիմակների ամենագրավիչ տեսակները, որոնք ստիպված են կրել մարդիկ կորոնավիրուսային համավարակի ժամանակ։ Նրա խոսքով, կապույտ բժշկական դիմակները մեծացնում են դեմքի գրավչությունը։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, գիտնականը պարզաբանել է, որ համաճարակի ժամանակ դիմակները մարդկանց ավելի գրավիչ են դարձնում. «Երբ մենք տեսնում ենք մարդուն անհատական պաշտպանական միջոցներով, մենք այլևս չենք մտածում, որ այդ մարդը կարող է հիվանդ լինել, և մենք պետք է հեռու մնանք նրանից: Դիմակների նկատմամբ վերաբերմունքը փոխվեց համաճարակի ընթացքում, երբ անհատական պաշտպանության միջոցների կրումը դարձավ ամենուր։
Այժմ մեր գիտակցությունը փոխվել է, և դիմակի կրումն այլևս չի կապվում հիվանդությունների հետ»,- ասել է փորձագետը։
Guardian-ը նշում է, որ հետազոտություն ժամանակ 43 մասնակցի խնդրել են գնահատել տղամարդկանց դեմքերի գրավչությունը 1-10 բալանոց սանդղակով: Նրանց ցույց են տվել դիմակներով և առանց դիմակների պատկերներ: Ընդ որում, որոշ դեպքերում դրանք եղել են ստանդարտ կապույտ բժշկական դիմակներ, որոշ դեպքերում՝ կտորից պատրաստված։ Բժշկական դիմակներով տղամարդկանց դիմանկարները ստացել են ամենաբարձր գնահատականները։
Հնարավոր է, դիմակներն ավելի հետաքրքիր են դարձնում մարդու արտաքինը հակառակ սեռի համար, քանի որ կենտրոնանում են աչքերի վրա։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղը, այսպես ասած, «ավարտում» է դեմքի թաքնված հատկությունների ուրվագծումը և ստեղծում մարդու «բարելավված կերպար»:
Հետազոտությունն անցկացվել է 2021 թվականի փետրվարին, այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում դիմակներ կրելը պարտադիր էր դարձել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում