Տնտեսություն 17:59 15/01/2022 Տարածաշրջան

Ի՞նչ փոփոխություններ են արվել Վրաստանում կատալիզատորներին վերաբերող որոշման մեջ

Վրաստանում կատալիզատորների թեման կրկին ակտիվացել է։ Երկրի կառավարության նոր որոշման համաձայն՝ 2022 թվականից ավտոմեքենաների կատալիզատորից արտանետվող գազի հսկողությունն առայժմ չի խստացվի։ Այս մասին որոշումը կայացվել է դեկտեմբերի 6-ին: Թեմային անդրադարձել է Ալիք Մեդիան։

Կատալիզատորն ավտոմեքենայի վնասակար արտանետումների չեզոքացման համակարգն է։ Հայտնի է, որ այն պարունակում է թանկարժեք մետաղներ, ինչի արդյունքում էլ բարձր գին ունի ու շատերը գայթակղվելով՝ վաճառում են։

Կառավարության 2017 թվականի որոշմամբ, որով հաստատվել էր տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության  կանոնակարգը, նախատեսվում էր, որ 2022 թվականի հունվարի 1-ից կխստացվեն արտանետումների հետ կապված նորմերը։

Մասնավորապես, եթե 2021 թվականի գործող կարգով ավտոմեքենաների արտանետումներում CO պարունակության նորման կազմել է 0,6%, ապա 2022 թվականից այն պետք է նվազեր՝ դառնալով 0,5% և 0,3%:

Նոր հրամանագրի համաձայն՝ գործող նորմը՝ CO պարունակությունը 0,6%  ուժի մեջ կմնա մինչև 2022 թվականի վերջ։ Այնուհետև.

մինչև 2023 թվականը հարաբերակցությունը կլինի ոչ թե 0,3% կամ 0,5%, այլ 0,55%,
նույն փոփոխությամբ 0,5% գործակիցն ուժի մեջ կմտնի միայն 2024 թվականից,
իսկ 2025 թվականից թույլատրելի կլինի՝ 0,3% արտանետումը։
Տրանսպորտի ոլորտի բնապահպան փորձագետ Գելա Կվաշիլավան բացասաբար է գնահատում տրանսպորտային միջոցների արտանետումների վերահսկման հետաձգումը և ասում, որ այն կհետաձգի աղտոտման դեմ ձեռնարկվող միջոցառումները ևս մեկ տարով, ինչը բացասաբար կանդրադառնա մարդկանց առողջության վրա։

Կվաշիլավայի խոսքով՝ Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրում ասվում է, որ Վրաստանը պետք է օդի որակի վերահսկման պատշաճ համակարգ ստեղծի և դյուրացնի էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տեղաշարժը։ Սակայն կոնկրետ ժամկետներ, թե երբ պետք է անցկացվի միջոցառումը՝ նշված չէ։

Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ, կարևոր է, որ մեքենաների արտանետումների նվազեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները հնարավորինս շուտ իրականացվեն, քանի որ դա ուղղակիորեն ազդում է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:

«Կատալիզատորը էական պահանջներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է արտանետումների վերահսկմանը: Անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, առանց կատալիզատորի մաքուր արտանետումների մասին խոսելը միֆ է: Անկախ նրանից, թե որքան լավ է պահպանված մեքենան, կատալիզատորը նախատեսված է վնասակար արտանետումները զտելու համար»,- ասում է Կվաշիլավան։

Կվաշիլավան  նաև ընգծում է, որ ասոցացման համաձայնագրին համապատասխան՝ սկսվեցին պարբերական տեխզննումներ, ստեղծվեցին տեխզննման կենտրոններ, բայց խնդիրը կենտրոններից դուրս մոնիտորինգի գործընթացի մեջ է։

Նրա խոսքով, կառավարությունն այս առումով պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի, որպեսզի չձգձգվի պարբերական տեխզննումների հետ կապված խնդիրների վերացման գործընթացը։ Կվաշիլավայի խոսքով, հարցը բարդ է, դրանում պետք է ներգրավվեն մի քանի նախարարություններ և ստեղծվեն շարժական խմբեր՝ տեխզննման կենտրոններից դուրս՝ մեքենաների արտանետումները վերահսկելու համար:

«Այս բարեփոխումը սկսվել է ընդհանրապես կատալիզատորների և պարբերական տեխզննումների մասով, բայց այս փուլում տեխսննաման կետերը կարծես թե մարդաշատ են, քանի որ կենտրոնից դուրս պետք է ներդրվի մոնիտորինգի և ստուգման համակարգ, որպեսզի իրականում «վերահսկվեն» արտանետումները։ Այս հարցը պետք է լուծենք այսօր կամ վաղը, քանի որ մեքենաների թիվն աճում է, աղտոտվածությունն էլ ավելանում»,- ասում է Կվաշիլավան՝ նշելով, որ համաճարակի ընթացքում մեքենաների թիվն աճել է 5-7 տոկոսով, իսկ Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցների 45%-ը ավելի քան 20 տարեկան է։

Վարորդների կարծիքը, սակայն, այս որոշման հետ միանշանակ չէ։

Տաքսու վարորդ Մ.Մ-ն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում անկեղծանում է՝ ասելով, որ ընդամենն ամիսներ առաջ բավականին մեծ գնով վաճառել է մեքենայի կատալիզատորը, և չի պատրաստվում հանուն նոր օրենքի գնել ու տեղադրել այն․

«Եթե իմ մեքենան անցել է տեխնիկական զննում, ես դրա համար վճարել եմ, էլ ինչի՞ համար պետք է պարտադիր կատալիզատոր տեղադրեմ, մանավանդ, որ արտանետումները սահմանված նորմայում են»։

Վարորդներից Ա.Հ․-ն էլ կողմ է այս օրենքին։ Ըստ նրա՝ պետք չէր այդքան ձգձգել օրենքն ուժի մեջ մտցնելը։

«Ցավոք, օդի աղտոտվածությունը հաշվի առնելով, ես կողմ եմ, որ կատալիզատորները պարտադիր դառնան ինչպես տեխնիկական զննում անցած, այնպես էլ չանցած ավտոմեքենաների համար »,- ասում է Ա.Հ․-ն՝ հավելելով, որ տեխնիկական զննման փուլի հետ որոշակի կասկածներ ունի, քանի որ այնպիսի ավտոմեքենաներ են անցում տեխզննում, որոնք ուղղակի վաղուց պետք է երկաթե ջարդոն դարձած լինեին։

Վարորդ Գևորգ Միսկարյանն էլ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում չեզոք դիրքորոշում հայտնեց և ասաց.

«Եթե օրենքն ուժի մեջ մտնի և իմ մեքենան չհամապատասխանի տվյալ կատեգորիային՝ միանշանակ կտեղադրեմ կատալիզատոր»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}