Բժիշկ-մասնագետը խոսել է «օմիկրոն»-ի և այլ շտամների հիմնական տարբերությունների մասին
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով հիվանդությունն ընթանում է այլ կերպ, քան նախորդ շտամների դեպքում։ Այս մասին «ՌադիոՌոսիա»-ի եթերում հայտարարել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ-ի գլոբալ վիրուսաբանական ցանցի կենտրոնի տնօրեն Կոնստանտին Չումակովը։
«Հիմնական դրսևորումներն են գլխացավը, քթից արտադրությունը, հոտի և համի կորուստը, հազը, քթի գրգռվածությունը՝ վերին շնչուղիների սուր շնչառական վիրուսային հիվանդության բնորոշ դրսևորումները»,-ասել է մասնագետը։
Չումակովի խոսքով՝ «օմիկրոն»-ով հիվանդացությունը տևում է սկսած մեկ օրից մինչև 3-5 օր, սակայն որոշ մարդիկ հայտնվում են հիվանդանոցում, իսկ ոմանք էլ, ցավոք, մահանում։
Ավելի վաղ Եկատերինբուրգի գլխավոր համաճարակաբան, Սվերդլովսկի մարզի Առողջապահության նախարարության բժշկական կանխարգելման գլխավոր մասնագետ Ալեքսանդր Խարիտոնովն ասել էր, որ «օմիկրոն» շտամի տարածումը կլինի կորոնավիրուսի վերջին «լուրջ հարձակումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին