Բժիշկը պատմել է, թե ինչպես է «օմիկրոնն» արտահայտվում երեխաների մոտ
Կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամը երեխաների մոտ առավել հաճախ դրսևորվում է բրոնխիոլիտի ախտանիշներով՝ փոքր բրոնխների բորբոքումով, որը կարող է հանգեցնել շնչառական անբավարարության, թոքաբորբի։ Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում անելով Եվրոպական բժշկական կենտրոնի (EMC) մանկաբույժ Ելենա Տյսյաչնայային։
Բժշկի խոսքով՝ այս տեսակի կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ սուլոցով աղմկոտ շնչառություն է նկատվում, արտաշնչումը երկարացվում է, ասթմայի նոպաներ կարող են առաջանալ, խորխի վատ դուրս գալու դեպքում հաճախ հազ է առաջանում։
Որոշ դեպքերում և՛ «օմիկրոնով», և՛ «դելտա»-ով վարակվելիս առաջանում են փսխում և փորլուծություն։ Մարմնի ջերմաստիճանը հասնում է 38 կամ 38,5 աստիճանի, բայց հազվադեպ է բարձրանում կրիտիկական նիշի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան