Ալմաթիում անկարգությունների հետևանքով հասցված վնասի չափը ճշգրտվել է
Ալմաթիում անկարգությունների և ահաբեկչական գործողությունների հետևանքով հասցված վնասի նախնական չափը հասել է գրեթե 260 մլն դոլարի, այդ թվում ՝ բիզնեսի սուբյեկտների ՝ շուրջ 155 մլն դոլարի։ Այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Իլյաս Ուսերովը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Նախնական տվյալներն, ընդհանուր վնասը կազմել է շուրջ 112,6 մլրդ տենգե, որից 67 մլրդ-ը՝ տնտեսվարող սուբյեկտներին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել հունվարի 2-ին։ Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ էին հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը, որից հետո սկսեցին բողոքի ակցիաները՝ տարածվելով նաև այլ քաղաքներում։
Ալմա Աթայում հունվարի 4-ին և 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ և խլացուցիչ նռնակներ։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։ Մինչև հունվարի 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարվել և սկսվել հակաահաբեկչական գործողություն։
Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տուժել է 4578 մարդ, մահացել է 225 մարդ, այդ թվում՝ անվտանգության 19 աշխատակից։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի երեք շրջաններում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները
- Ղազախստանի էներգետիկայի նախկին փոխնախարար Ժումաբայ Կարագաևը կալանավորվել է հեղուկ գազի գների բարձրացման համար
- Դեռ վաղ է խոսել Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
- Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են հայրենիք
- Զախարովան Էրդողանի խորհրդականին կոչ է արել Ղազախստանի թեմայով չմտածված հայտարարություններ չանել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան