Օրենքի նախագիծը կոնկրետ միջամտություն է քաղաքացու սեփականության իրավունքին. Արամ Վարդևանյան
«Եթե իրականում պարոն Ներսես Երիցյանը ցանկանար շատ անկեղծ զրուցել հասարակության հետ, ապա ասելու էր, որ այս նախագծի շահառուն բացառապես բանկերն են»,-«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունենալիս ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Պատգամավորը բացատրեց, որ նախաձեռնության նապատակն այն է, որ բանկերն այլևս ունենան մենաշնորհային դիրք գումարների շրջանառության ոլորտում:
Կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հունվարի 1-ից 500,000 դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը իրականացնել անկանխիկ ձևով, նույն եղանակով անել նաև ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումը: Գրավատների դեպքում առաջարկվում է սահմանել 80,000 դրամի շեմը:
Օրենքի մեկ այլ դրույթով սահմանվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև՝ 300,000 դրամը գերազանցող վճարման և վճարման ստացման բոլոր գործարքները ևս իրականացնել անկանխիկ ձևով:
Արամ Վարդևանյանը հայտնեց, որ նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե ինչ է շահում հայ մարդը, բաց հստակ է, որ այն կոնկրետ միջամտություն է քաղաքացու սեփականության իրավունքին:
«Որովհետև մենք ասում ենք, որ պետությունը որոշում է, թե ինչպես կարող է տնօրինվել սեփականությունը, որն այս դեպքում դրամական միջոցն է, նաև՝ անկանխիկը և ստացվում է, որ սահմանվում է, թե ինչպես չեն կարող դրանք տնօրինվել: Սա դասական իմաստով իրավունքից հետքայլ է»,-շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Կարող է չէ՞, ողջամիտ կասկած կամ մտավախություն լինել` ինչու Ռուբինյանը նշանակվեց ՀՀ ներկայացուցիչ. Ագնեսա Խամոյան
- Կանեմ այն, ինչը որ կուզեմ. Ռուբեն Ռուբինյանի ընդհարումը «Հայաստան» խմբակցության հետ
- Ստեղ մեկը կա, որ կարող է կանգնի իմ դիմաց ու ասի՝ ես Թուրքիայի ազդեցության գործակա՞լ եմ. Ռուբեն Ռուբինյան
- Ոչ պաշտոնական տեղեկատվության, Ալեն Սիմոնյանն ԱՄՆ պատվիրակությունում ներառել է նաև իր կնոջը. Արեգնազ Մանուկյան
- Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբինյանին ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ. Գեղամ Մանուկյան
- Մարդն ամուսնական մատանին գրավ է դնում, ինչո՞ւ եք պահանջում, որ այդ փողը պարտադիր նստացնեն նրա հաշվին. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան