Թերապևտն հայտնել է այն վիտամինի անվանումը, որը դանդաղեցնում է ծերացումը
Առողջ մաշկը և մազերը, ինչպես նաև ծերացման գործընթացի դանդաղեցումը ապահովում են ռիբոֆլավինը կամ վիտամին B2-ը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգերորդ ալիքին տված հարցազրույցում ասել է թերապևտ-գաստրոէնտերոլոգ Ելենա Տյուլպինան։
Բժիշկը պարզաբանել է, որ օրգանիզմում բոլոր կենսաքիմիական գործընթացները տեղի են ունենում B խմբի վիտամինների, այդ թվում՝ B2-ի մասնակցությամբ։ Այս վիտամինը կարևոր դեր է խաղում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակության մեջ։
Վիտամին B2-ը հարուստ է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են կաթը, պանիրը, կաթնաշոռը, ձուն և ենթամթերքները՝ լյարդը և երիկամները: Բուսական մթերքների շարքում այս տարրը պարունակում են սնկերը:
Տյուլպինան խորհուրդ է տվել դիմել մասնագետի՝ օրգանիզմում վիտամին B2-ի մակարդակը որոշելու համար։ Նրա խոսքով՝ բժիշկը, հիմնվելով թեստերի արդյունքների վրա, ինքը կընտրի ռիբոֆլավինի ամենահարմար դեղաչափը: