Կորոնավիրուսի դեմ սահմանափակումները խոցում է միջին տարիքի մարդկանց. Ակցիա՝ առողջապահության նախարարության դիմաց
«Կորոնավիրուսի տարածման սկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց։ Այն գործիքակազը, որ կիրառում է իշխանությունները, տարեցներին չի էլ հասնում, խոցում են միջին տարիքի մարդկանց, այսինքն աշխատող մարդկանց»,-առողջապահության նախարարության դիմաց հավաքի ժամանակ ասաց «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, հանրահավաքի պատասխանատու, փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, նրանց ուժը պատում է աշխատող մարդկանց վրա՝ պահանջելով կամ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման սերտեֆիկատ, այլ գործիքակազմ չունեն։
«Նոր սահմանափակումները չի բերելու նրան, որ եթե մի մարդ աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով չի պատվաստվել, վստահ եմ, միայն ռեստորանում սնվելու համար չի գնալու պատվաստվի»,- ասաց Ա. Զոհրաբյանը։
Նրա կարծիքով, փորձում են անում տանել նաև երեխաներին պատվաստելու ճանապարհով, նաև գալու է մի օր պատվաստվածներից էլ են ուզելու ՊՇՌ սերտեֆիկատ։
Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին, յուրաքանչյուր քաղաքացի իր ազատ կամքով պետք է որոշի՝ պատվաստվի, թե ոչ, պետության խնդիրը պետք է լինի օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել։
Ակցիայից մասնակիցներից մեկը նշեց, որ բժշկությունը հնարավոր չէ պատադրանքով լինի, մարդն է որոշում՝ պատվաստվի, թե ոչ։
«Ի՞նչ իրավունք ունեն մեզ պարտադրեն պատվաստանյութ, որը փորձարկում չի անցել։ Լավ բանը երբեք պարտադրաբար չի լինում։ Ի՞նչ են մեզ պարտադրում։ Բնականաբար, ամենավատ բաներն եմ մտածում»,- նշեց քաղաքացին։
Նրա գնահատմամբ, այս ամենը բժշկության հետ կապ չունի, քաղաքականության է, մարդկանց կամքը կոտրելու, մարդկանց ստրկացնելու ձև է։
Քաղաքացին ընդգծեց, որ պետք է ակցիաներ անեն, մարդիկ իրենց կամքն արտահայտեն։ Նա նաև նշեց, որ պետք է մաքրեն մետրոները, հասարակական տրանսպորտը, փողոցները լվանան։
Ակցիայի ընթացքը՝ news.am-ի ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով
- Հունվարի 22-ից չպատվաստվածներն ու ՊՇՌ թեստավորման արդյունք չունեցողները չեն կարողանա մուտք գործել մի շարք վայրեր
- Հասնել նրան, որ պետությունը ինքը կրի ՊՇՌ հետազոտության ծախսերը. Արա Զոհրաբյան
- Հենց հարցը հասավ պատասխանատվությանը, պարզվում է, կամավորության սկզբունքով եք պատվաստվել. Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան