Սպուտնիկ V-ով պատվաստվածներին թույլ են տվել մուտք գործել Ավստրալիա
Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունը թույլ է տվել Սպուտնիկ V-ի երկու չափաբաժին պատվաստված մարդիկ մուտք գործեն երկիր։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ավստրալիայի թերապևտիկ ապրանքների վարչությունը (TGA) Սպուտնիկ V-ի երկու չափաբաժինը ճանաչել է որպես պատվաստման կարգավիճակի հաստատման հիմք: Կարգավորող մարմինը նշել է, որ ռուսական դեղամիջոցը ցուցաբերել է 89 տոկոս արդյունավետություն կորոնավիրուսային վարակի դեմ, այն նաև պաշտպանում է հոսպիտալացումից կամ մահվան ելքից 98-100 տոկոս մակարդակում:
2020 թվականի օգոստոսին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել էր Սպուտնիկ V-ն, որն աշխարհում առաջին պատվաստանյութն էր COVID-19-ի կանխարգելման համար։
Ռուսական պատվաստանյութը հաստատված է չորս միլիարդ մարդ ընդհանուր բնակչությամբ 71 երկրներում՝ սա աշխարհի բնակչության ավելի քան 5 տոկոսն է։ Պետական կարգավորող մարմինների կողմից ստացված թույլտվությունների քանակով ռուսական դեղամիջոցը աշխարհում երկրորդն է։