ՔՊ-ն դեմ քվեարկեց «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու նախագծին
«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը չընդունվեց ԱԺ հերթական քառօրյայի օրակարգ։ Իշխող ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին։
«Խնդիրը տեխնիկականի մեջ չէ, ավելի բովանդակային է»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ավետիս Թադևոսյանը։
Այնուհետև նա դիմեց իշխող ուժին՝ արդյո՞ք ուզում են բազմազավակ ընտանիքներին աջակցել, թե ոչ, քանի որ 2018 թվականից մինչև հիմա որևէ փաթեթ չեն բերել ու չեն քննարկել, իսկ ամեն ընտրությունից առաջ տեղ էր գտնում այդ ուժի ծրագրում։
«Ինչո՞ւ չեք բերում լավ փաթեթ, չեք քննարկում։ Բերել ենք նախագիծ, որն ունի միջազգային դրական փորձի ուսումնասիրության հիմք, այս նախագիծը քննարկվել է բազմազավակ ընտանիքների շահերը պաշտպանող բազմաթիվ ՀԿ-ների հետ։ Լրամշակված նախագիծ է, առաջարկվում է կայուն աջակցություն բազմազավակ ընտանիքների։
Հիմա ի՞նչն էր հարցը, որ չքննարկեցինք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան