Խորհրդարանը կրկին մերժեց «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը
«Այսօր սահմանային իրավիճակը մտահոգություն է պատճառում մեր ժողովրդին, սահմանագծում և սահմանազատում նախատեսող հարցի քննարկումը հնարավորություն է տալիս նաև տեղեկանալ այսօր սահմանին տիրող իրավիճակին»,- ԱԺ այսօրվա նիստում հայտնեց «Հայաստան» խմբակյցության նախագահ Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը:
Սեյրան Օհանյանը նկատեց՝ այն բացասական եզրակացությունը, որը տվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովը, անընդունելի է բոլորի, հատկապես՝ «Հայաստան» խմբակցության համար, քանի որ 44-օրյա պատերազմում ունեցած անհաջողություններից հետո, դրանց շարանը շարունակվում է և այն անմիջական անդրադարձն ունի սահմաններին տիրող իրավիճակի վրա:
«Լսումներ անցկացնելով և այս հարցով արտահերթ նիստ անցկացնելով, մենք հնարավորություն ունեինք նշել այն բոլոր կարմիր գծերը, որն անհրաժեշտ էին ՀՀ-ին և Արցախին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և չի ասում, որ սահմանները հարևանների հետ չպետք է ճշտեն: Այո՝ մեր հարևանների, այսինքն՝ հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն, առաջին նախապայմանը դա է, որպեսզի ստեղծվի համապատասխան խաղաղության պայմաններ և այդ իրավիճակում նոր անցկացվի սահմանագծումն ու սահմանազատումը»:
Պաշտպանության նախկին նախարարը տեղեկացրեց, որ ընդդիմությունը գտնում է, որ ժամանակավրեպ այդ միջոցառումները լուրջ հարված կհասցնեն ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, և իր տարածքում արցախցիների ինքնորոշման հնարավորությունների վրա մեծ քար կնետվի։
Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովից հարակից զեկուցով հանդես եկավ ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը և, ներկայացնելով նախագծի վերաբերյալ բացասական կարծիքը, ասաց. «Հայտարարության երկրորդ բաժնում ներքաղաքական խոսույթ է, քանի որ տեքստում կոչ է արվում ՀՀ լեգիտիմ իշխանությանը մնալ ՀՀ սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում»:
ՔՊ պատգամավորը նաև նկատեց, որ հայտարարության հիմնավորման մեջ արվում են անվստահություն հայտնող հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և չեն կարող ընդունվել իշխող մեծամասնության կողմից, դրանք կարող են թուլացնել ՀՀ դիրքերը բանակցային սեղանին:
ՔՊ-ն քվեարկության միջոցով մերժեց հայտարարությունը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ պաշտոնական տեղեկատվության, Ալեն Սիմոնյանն ԱՄՆ պատվիրակությունում ներառել է նաև իր կնոջը. Արեգնազ Մանուկյան
- Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբինյանին ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ. Գեղամ Մանուկյան
- Պարոն Պապիկյան, ձեզ հարկատուները չեն վճարում, որ դուք որոշեք, թե ով է լրագրող, ով՝ ոչ․ Ագնեսա Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան