Ալմաթիում Նազարբաևից ոչինչ չի մնացել
Ղազախստանի Ալմաթի քաղաքը հրաժեշտ է տվել այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Քաղաքում նրա համար այլևս տեղ չկա։
MK.ru-ն գրում է, որ բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցներն արմատախիլ են արել Նազարբաևի անունը կրող ամեն բան։ Գրախանութները ցուցափեղկերից հավաքել են նրա մասին գրքերը։ Էլբասիի նկարով շապիկներ էլ խանութներում չեք գտնի։
Ինչ-որ հրաշքով փրկվել է միայն քաղաքի ծայրամասում գտնվող Նազարբաևի հուշարձանը։ Ամենայն հավանականությամբ, ցուցարարներն այնտեղ պարզապես չեն հասել։ Ջարդերից հետո իշխանությունները չեն շտապում վերականգնել Էլբասիի հիշատակը հավերժացնող հուշարձանները։ Դժվար էլ անեն։
Անկարգությունների ժամանակ ցուցարարները պոկել ու մի կողմ են նետել Նազարբաևի պողոտայի տների վրայի ցուցանակաները, հիմա մարդիկ դժվարությամբ են գտնում հասցեները։
Գրախանութի ցուցափեղկերին ոչ վաղ անցյալում Նազարբաևի մասին պատմող գրքերն էին, քիչ այն կողմ նրա կրտսեր դստեր՝ Ալիյայի պատկերով մեծ պաստառ, որը գովազդում էր նրա գիրքը։ Հիմա նույն այդ խանութում ոչինչ չի հիշեցնում Նազարբաևի, նրա դստեր ու գրքի մասին։ Հիմա ցուցափեղկին ուրիշ գրքեր են, օրինակ, «Սախարովն ու իշխանությունը», «Վախ և հույս. Ինչպես Չերչիլը փրկեց Բրիտանիան աղետից», «Ղազախական դրամա. Բեմում ու կուլիսներում. Արդի Ղազախստանի պատմություն»։ Ընտրությունը խանութի ղեկավարությանն է։
Գրքերի մեծ մասը տարվել է պահեստ։ Բայց հեռավոր դարակներից մեկում MK.ru-ի թղթակցի համար Ալիյա Նազարբաևայի գրքից մի օրինակ գտել են, այն արժե 3800 տենգե (655 ռուբլի, մոտ 4 հազար դրամ): Նազարբաևի դստեր գիրքը, որում հուշագրություններ են, ռուսերենով լույս է տեսել 1000 օրինակ, ղազախերենով՝ 5 000 օրինակ։
Ալիյան նկարագրում է իր կյանքը ծննդյան օրից։ Ամենակարևոր հատվածներն ընդգծված են։ Ահա նման մի մեջբերում. «Երևի դժվար է լիակատար երջանիկ լինել, երբ շուրջն այդքան դժբախտ մարդիկ են»։
Քաղաքի խանութներում չկան նաև Նազարբաևի լուսանկարով, «Best dad ever» գրությունով շապիկներ։ Տաղավարներում, որտեղ վաճառվում էին Նազարբաևի դիմանկարներով մագնիսներ, հիմա միայն Ալմաթիի տեսարաններով մագնիսներ են:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրինովսկին ենթադրում է՝ Նազարբաևը մահացել է, նրան հուղարկավորել են
- Նազարբաևի երկու փեսաները դադարել են գլխավորել ազգային ընկերությունները
- Նազարբարևը Նուր-Սուլթանում է
- Տեսագրվել է Նազարբաևի հուշարձանի քանդման գործողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին