17.01.2022. Կորոնավիրուսի 168 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում հունվարի 16-ին կատարվել է 4040 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 46 հիվանդ, գրանցվել է մահվան 1 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347785 դեպք, որոնցից 333655 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4594 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8020 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1516 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9536 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2644655 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 15.01.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
- 14.01.2022. Կորոնավիրուսի 273 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
- 13.01.2022. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
- 12.01.2022. Կորոնավիրուսի 289 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
- 11.01.2022. Կորոնավիրուսի 243 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի