Կանեմ այն, ինչը որ կուզեմ. Ռուբեն Ռուբինյանի ընդհարումը «Հայաստան» խմբակցության հետ
«Որևէ մեկի՝ ինչ-որ երկրում գտնվելը բերել կապել ազդեցության գործակալի հետ, նույնն է, ինչ որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել ինչ-որ մեկի գործակալ լինել-չլինելու հետ և խնդրում եմ՝ ձեր շուրջը նայեք, հնարավոր է ազգանունների մեջ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,- իր արտահերթ ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին ակնարկեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և խորհուրդ տվեց չգնալ այդ ճանապարհով, քանի որ այդ գործելաոճը շատ սխալ է համարում:
Հռիփսիմե Ստամբուլյանը տեղից կոշտ արձագանքեց Արշակյանին:
«Հայտարարում եմ նախազգուշացում Հռիփսիմե Ստամբուլյանին ու ինձ թվում է, որ դուք լավ չեք հասկանում: Ձեզ սխալ է թվում ու ձեր ամբողջ խմբակցությանը ես կոչ եմ անում՝ հանգստացեք մի հատ»,- միջամտեց նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստան» խմբակցությունից հնչած հարցին, թե հակառակ դեպքում ինչ է անելու՝ Ռ ուբինյանը պատասխանեց. «Կանեմ այն, ինչը որ կուզեմ»:
«Չես կարա, դե արի տեսնենք ինչ կարաս անես»,-հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկը:
Ռուբեն Ռուբինյանը շտապ քայլերով մոտեցավ «Հայաստան» խմբակցության կողմը՝ ընդամենը գոռալու, որ հանգստանան:
ՔՊ խմբակցության արական սեռի ներկայացուցիչները նույնպես մոտեցան ընդդիմադիր խմբակցությանը, բայց քանի որ նախկինի նման նրանց թիվը մի քանի անգամ չէր գերազանցում ընդդիմադիրների թվին՝ Ռուբինյանի հրահանգով հետ քաշվեցին:
Դրանից հետո ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորները սկսեցին լեզվակռիվը, որից հետո Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում:
Հարակից հրապարակումներ`
- Ստեղ մեկը կա, որ կարող է կանգնի իմ դիմաց ու ասի՝ ես Թուրքիայի ազդեցության գործակա՞լ եմ. Ռուբեն Ռուբինյան
- Պարոն Պապիկյան, ձեզ հարկատուները չեն վճարում, որ դուք որոշեք, թե ով է լրագրող, ով՝ ոչ․ Ագնեսա Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին