Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է.
«Այսօր Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց նիկոլ Վովայի փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս), որը նա կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ նշված անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ քպ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։
Հետաքրքիրն այն է, որ որպես վիրավորանքի հասցեատեր՝ նշված է միայն մեկ անձ՝ ն.Վ. փաշինյանը։ Է՛լ ավելի հետաքրքիր է այն, որ նշված անձը տուժող ճանաչված չէ։ Եթե քննիչը հանգել է հետևության, որ իմ վստահորդ Ադիբեկյանը այդ անձին բարոյական վնաս է հասցրել, ապա ինչու՞ նրան տուժող չի ճանաչել։ Իսկ եթե հանգել է հետևության, որ վստահորդս բարոյական վնաս չի հասցրել, ապա ինչու՞ է Ադիբեկյանին մեղադրանք առաջադրել։
Համաձայնեք, որ հետաքրքիր պարադոքս է։ Ամեն դեպքում, այս պարադոքսն իրավական ճանապարհով հանգուցալուծելու համար այսօր միջնորդել ենք ն.Վ.փաշինյանին ճանաչել տուժող։ Տեսնենք, թե հարգելի քննիչը կբավարարի՞ մեր միջնորդությունը, թե՞ կմերժի։ Եվ եթե մերժի, ապա ինչպե՞ս կհիմնավորի իր որոշումը։
Շնորհակալություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան