Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբինյանին ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ. Գեղամ Մանուկյան
«Հունվարի 13-ին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն աշխատանքային այցով հունվարի 13-15 Մոսկվա է գործուղել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նա Մոսկվայում հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի բանագնացի հետ։ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ կողմի՞ց է բանակցություններ վարել Մոսկվայում, թե՞ ինչ այլ նպատակով է Մոսկվա մեկնել ԱԺ բյուջեի հաշվին»,- Ազգային ժողովի նիստում այս հարցերը ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հ.Արշակյանը պատասխանեց, որ պետության կողմից բանագնաց է ներկայացված և ըստ այդմ բանագնացի գործուղման ծախսերը նույնպես պետությունն է հոգում։
Գ.Մանուկյանն արձագանքեց, որ փորձել է ման գալ ու գտնել, թե ինչ որոշման, կարգադրության հիման վրա է Ռուբեն Ռուբինյանը նշանակվել բանագնաց։ Նա նշեց, որ Թուրքիայի կողմից նշանակված բանագնացը նշանակվել է Էրդողանի հրամանագրի համաձայն։
«Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է ԱԺ փոխանախագահ Ռուբեն Ռուբինյանին ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ։ ԱԺ խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարի»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ Ռուբինյանի՝ որպես բանագնաց նշանակելու մասին հանրությանը տեղեկացվել է միայն ԱԳՆ մամուլի քարտուղարի մամուլին տված կարճ պատասխանի հիման վրա։
Հ.Արշակյանը նշեց, որ յուրաքանչյուր բանակցության ժամանակ գոյություն ունի պատվիրակություն, պատվիրակության ղեկավար, համապատասխան ընթացակարգ, թե ինչ օրակարգով, ինչ ժամկետներում, ինչ ֆինանսվորմամբ է գործուղվում պատվիրակությունը տվյալ երկիր. «Այս դեպքում այդ բոլոր պրոցեդուրաները պահվել են, եթե հավելյալ որևէ հարց է հետաքրքրում, կարող ենք աշխատանքային կարգով քննարկել, հարցերի պատասխանը ստանալ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Ռուբինյան-Քըլըչի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
- Ռուբինյանը մինչ թուրք բանագնացին հանդիպելը խոսել է Անդրեյ Ռուդենկոյի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան