Կարող է չէ՞, ողջամիտ կասկած կամ մտավախություն լինել` ինչու Ռուբինյանը նշանակվեց ՀՀ ներկայացուցիչ. Ագնեսա Խամոյան
«Ամուր նյարդերի մասին խոսող իշխանությունը խիստ դյուրագրգիռ վիճակում է հայտնվում ընդդիմության հարցադրումներից»,- անդրադառնալով ԱԺ միջադեպին՝ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է` կարևոր գործընթացներ են տեղի ունենում, և պետք են ամուր նյարդեր։
Ըստ Խամոյանի՝ ընդդիմությունը նիստի մեկնարկից սկսած փորձում է հասկանալ, թե ինչ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև։
«Ես հայտարարեցի, որ ԱԺ ամբիոնից խոսք է հնչել Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մասին։ Իշխանափոխությունից անմիջապես առաջ Ռուբինյանը Թուրքիայում ուսումնառության էր կամ ինչ-որ պրակտիկա էր անցնում։ Նա նշանակվել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, հիմա կարող է չէ՞, ողջամիտ կասկած կամ մտավախություն լինել, թե ինչու Ռուբինյանը նշանակվեց։ Սա հարցադրումներից մեկն էր»,- ասաց պատգամավորը։
Նա նկատեց, որ նման անհանդուրժողականություն կա այն իշխանության կողմից, որը բազմիցս հայտարարում էր, թե բաց է աշխատում, իսկ այսօր ժողովրդից թաքցնում է ամենակարևոր գործընթացներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա կարգավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Կանեմ այն, ինչը որ կուզեմ. Ռուբեն Ռուբինյանի ընդհարումը «Հայաստան» խմբակցության հետ
- Ստեղ մեկը կա, որ կարող է կանգնի իմ դիմաց ու ասի՝ ես Թուրքիայի ազդեցության գործակա՞լ եմ. Ռուբեն Ռուբինյան
- Պարոն Պապիկյան, ձեզ հարկատուները չեն վճարում, որ դուք որոշեք, թե ով է լրագրող, ով՝ ոչ․ Ագնեսա Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան